Կարևոր իրադարձություններ

Հավերժ երիտասարդ, 42-ամյա Կարեն Ավագյանը երիտկարիերիստների մի ողջ բանակ է ներդրել ՀՀԿ նախընտրական ցուցակում. «Հրապարակ»

21 Փետրվար, 2017 08:47
Հավերժ երիտասարդ, 42-ամյա Կարեն Ավագյանը երիտկարիերիստների մի ողջ բանակ է ներդրել ՀՀԿ նախընտրական ցուցակում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ հավերժ երիտասարդ, ՀՀԿ ԳՄ անդամ 42-ամյա Կարեն Ավագյանը երիտկարիերիստների մի ողջ բանակ է ներդրել ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Սերժ Սարգսյանն էլ, գնահատելով Կարեն Ավագյանի բազում «արժանիքները», ընդառաջել է։
 
Ավագյանական գունդը կազմված է հետեւյալ անձանցից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների նախկին ղեկավար Սամվել Մերթարջյան, նախկինում ՀՀ ԵԿ արտաքին կապերի պատասխանատու Միհրան Հակոբյան, ԵԿ Երեւանի Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Միքայել Սահակյան, Բրյուսովի անվան համալսարանի ՈւԽ նախկին նախագահ Մարիա Բարաղամյան, որը նաեւ Տարոն Մարգարյանի օգնականն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Արուսյակ Պողոսյան, որը նաեւ ղեկավարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերը, Մարգարիտա Սիրեկանյան՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, Հայկ Մամիջանյան՝ Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի տնօրեն, Հասմիկ Ափյան՝ ՀՀԿ ԵԿ քարտուղար եւ այլք»։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին