Կարևոր իրադարձություններ

«Ասացի՝ էդ չի լինի, տղե՛րք». Հրանտ Բագրատյանը՝ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին (տեսանյութ)

20 Փետրվար, 2017 14:12
«Ասացի՝ էդ չի լինի, տղե՛րք». Հրանտ Բագրատյանը՝ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության շուրջ իրականացված բանակցություններին:

«2016 թվականի փետրվարին դիմել եմ 6 կուսակցության: Ասել եմ եկեք վիճակահանությամբ ամեն մեկս 100.000 դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու: Հանդիպել եմ բոլորի հետ: ՀԱԿ-ի և՛ նախագահի հետ եմ հանդիպել, և՛ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի: Ասացին՝ մենք խոշոր ենք, միավորվենք, 3 հոգի մեզանից, մեկը՝ ձեզանից: Ասացի՝ էդ չի լինի տղերք, ոչ ոք չի համաձայնի»,-ասաց Բագրատյանը:

Վերջինիս դիմել է նաև «Ժառանգություն» կուսակցությանը՝ մի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի. «Ասացին՝ մենք ձեզ կպատասխանենք համագումարից հետո, որից հետո՝ հունիսից մինչև հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել»: Բագրատյանի խոսքով՝ նա դիմել է նաև Նիկոլ Փաշինյանին, ով ասել է, որ իրենց կուսակցությամբ՝ «Քաղաքացիական պայմանգրով» են գնալու ընտրություններին. «Նոյեմբերին, երբ որոշվեց, որ հնարավոր է դաշինք ունենան, Սասուն Միքայելյանը հրավիրեց երեք անգամ խոսեց: Մինչև նոյեմբերի 20-ը պիտի պատասխանեին, չպատասխանեցին, նոյեմբերի 23-ին հայտարարեցի, որ այլևս ուշ է, ես ինձ վարչապետ եմ տեսնում»:

Նախկին վարչապետը նշեց, որ ՀԱԿ-ի հետ ունեցած խնդիրները, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակի և հայ-ռուսական հարաբերությունների հետ, կարող էին և լուծվել, սակայն համագործակցությունը չի ստացվել ցուցակում տեղերի բաշխման խնդրի պատճառով: Բագրատյանն ընդգծեց. «Ես չեմ կարող գնալ ՀԱԿ-ում 7-րդ համարը լինել: Բացի առաջին նախագահից մյուս հինգ հոգուն ինձնից բարձր չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Բագրատյանը կմասնակցի ընտրություններին Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուցակության հետ միասին: Նա ցուցակի երկրորդ համարն է և այդ դաշինքի վարչապետի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին