Կարևոր իրադարձություններ

Այսօր Կուրտ Քոբեյնը կդառնար 50 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)

20 Փետրվար, 2017 11:54
Այսօր Կուրտ Քոբեյնը կդառնար 50 տարեկան (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր ամերիկացի հայտնի երաժիշտ, երգերի հեղինակ, նկարիչ, «Nirvana» ռոք խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնի ծննդյան օրն է:

Կուրտ Դոնալդ Քոբեյնը ծնվել է 1967 թվականի փետրվարի 20-ին Վաշինգտոն նահանգիԱբերդին քաղաքում՝ Grays Harbor հիվանդանոցում, տնային տնտեսուհի Վենդի Էլիզաբեթի և մեքենա վերանորոգող Դոնալդ Լիլանդ Քոբեյնի ընտանիքում։ Նա ուներ իռլանդական, անգլյական, շոտլանդական և գերմանական արմատներ։ Կուրտն ունի փոքր քույր, Կիմբերլին, ծնված 1970 թվականի ապրիլի 24-ին։

Image result for kurt cobain child

Կուրտը մեծացել է երաժշտական ընտանիքում։ Նրա քեռին եղել է «The Beachcombers» խմբից, իսկ մորաքույրը կիթառ էր նվագում տարբեր անսամբլներում։ Ծնողների խոսքերով նա արդեն 2 տարեկանում լսում էր The Beatles-ի երգերը, 4 տարեկանում նա գրել է իր առաջին երգը։ Կուրտը շատ էր սիրում The Beatles խումբը և իր կուռքն էր համարում այդ խմբի վոկալիստ Ջոն Լեննոնին։ Երաժշտական տվյալներից բացի նա դրսևորում էր իրեն որպես լավ նկարիչ։ Դրանում նրան օգնում էր իր տատիկը, ով պրոֆեսսիոնալ նկարիչ էր։

Image result for kurt cobain child

14 տարեկանում Կուրտը դադարեց նվագել հարվածային գործիքներով և որոշեց կիթառահար դառնալ։ Դրանում նրան օգնեց քեռու խմբի երաժիշտներից մեկը։ Այդ ժամանակ էլ նա սկսեց հետաքրքրվել փանք-ռոքով, երբ կարդաց «Sex Pistols» խմբի մասին հոդված «Creem» ամսագրում։ Հոգում նա արդեն մտածում էր խումբ բացելու մասին։ Շուտով նա ծանոթացավ Melvins հավաքականի տղաների հետ, ովքեր զբաղվում էին երաժշտությամբ։ Այդտեղ գալիս էր նաև Քրիստ Նովոսելիչը։ Շուտով Կուրտն ընկերացավ Քրիստի հետ։ Դպրոցում Կուրտը բարեկամություն էր անում մի համասեռամոլ աշակերտի հետ։ Դա պատճառ է դառնում մյուս ուսանողների Կուրտի նկատմամբ թշնամաբար վերաբերվելուն, ովքեր նրան գեյ էին համարում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասել է, որ իրեն դուր էր գալիս, երբ մարդիկ իրեն համասեռամոլ էին համարում, որովհետև ինքը մարդկան չէր սիրում և այդ դեպքում իրեն հանգիստ էին թողնում։ Նա ասում է․ «Ես իսկապես սկսել էի հպարտանալ գեյ լինելուս համար, չնայած իրականում այդպիսին չէի»։ Նրա ընկերը մի անգամ փորձում է համբուրել իրեն, բայց նա վերջինիս հետ է հրում բացատրելով որ գեյ չէ, բայց նաև ասում է որ կարող են մնալ լավ ընկերներ։ 1993 թվականին «The Advocate»–ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ, Քոբեյնը խոստովանում է, որ սովորություն ուներ Աբերդինի շրջակայքում «Աստված գեյ է» մակագրությամբ նկարներ նկարել։ Ավագ դպրոցն ավարտելուց երկու շաբաթ առաջ նրան վռնդում են դպրոցից բավարար գումար չունենալու պատճառով։ Մայրը Քոբեյնին կանգնեցնում է ընտրության առաջ․ աշխատանք կամ հեռանալ։ Մի շաբաթ հետո նա գտնում է իր հագուստն ու մյուս բոլոր իրերը արկղերում դասավորված է գտնում։ Հարազատ մոր տանից վռնդվելով, Կուրտը երկար ժամանակ ապրում է ընկերների հետ։

Image result for kurt cobain

 

Այս ժամանակահատվածում Կուրտը ստիպված է լինում անգամ կամրջի տակ քնել, ինչը ավելի ուշ դառնում է Նիրվանայի հայտնի երգերից մեկի «Something in the Way»—ի համար ոգեշնչման աղբյուր։ 1986 թվականին Կոբեյնը բնակարան է տեղափոխվում, որի վարձը տալիս էր «Polynesian Resort»–ում աշխատելով։ Այս ժամանակահատվածում նա հաճախ էր գնում Օլիմպիա, Վաշինգտոն, ռոք համերգների մասնակցելու համար։ Այս ուղևորություններից մեկի ժամանակ նա ծանոթանում է Թրեյսի Մարանդերի հետ։ Զույգը լուրջ հարաբերություններ ուներ, որը սակայն հաճախ էր բախվում խոշոր ֆինանսական խնդիրների։ Թրեյսիի հետ եղած ժամանակ Կուրտը ժամանակն անցկացնում էր գիշերը ուշ քնելով, հեռուստացույց նայելով և արվեստի նախագծերի շուրջ մտածելով։ Աշխատանք գտնելու անհրաժեշտության մասին շարունակական վեճերը «About a Girl» երգի համար հիմք են հանդիսանում։ Թրեյսին չգիտեր որ երգն իր մասին է և այդ մասին տեղեկանում է միայն Կուրտի մահից հետո։ Մարանդերից բաժանվելուց հետո, Քոբեյնը սկսում է ծանոթությունը «Բիկի քիլ» խմբի անդամ Թոբի Վեյլի հետ։ Քոբեյնն ու Վեյլը իրենց ժամանակի մեծ մասն անց էին կացնում քաղաքական ու փիլիսոփայական հարցեր քննարկելով։ 1990 թվականին նրանք համագործակցում են «Bathtub Is Real» երաժշտական նախագծի շրջանակներում, որտեղ նրանք երկուսն էլ երգում են ու նվագում։

Image result for kurt cobain

 

Կուրտը մահացել է 1994 թվականի ապրիլի 5-ին, նրա դիակը հայտնաբերվել է ապրիլի 8-ին։

Անվտանգության համակարգ տեղադրելու համար Գարի Սմիթ անունով էլեկտրիկը եկել էր Սիեթլ, որտեղ գտնվում էր Կուրտի տունը։ Նա հայտնաբերեց Կուրտի դիակը և 08։45 զանգահարեց ոստիկանություն։ Կուրտը թմրանյութի մեծ դոզաից հետո ինքնասպան էր եղել։ Նա թողել էր մի գրություն, որ գրված էր կարմիր գրիչով։

Image result for kurt cobain  death

 

Լրահոս

Դիտել ավելին