Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը որոշել է պատերազմ հայտարարել քննչական կոմիտեին. «Ժողովուրդ»

18 Փետրվար, 2017 09:22
ՀՀ գլխավոր դատախազը որոշել է պատերազմ հայտարարել քննչական կոմիտեին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործերը՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով։ Ընդ որում, ՀՔԾ ուղարկված գործերի մեջ կան այնպիսիք, որոնք, ըստ էության, ՀՔԾ-ում կարող էին չքննվել, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հետ չմնալ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանից և պատերազմ է հայտարարել քննչական կոմիտեին։

Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ միայն 2016 թվականին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով օբյեկտիվ քննության համար 83 քրեական գործ է հանձնվել ՀՔԾ-ին։ Ի՞նչ արդյունք կտա Արթուր Դավթյանի պայքարը, արդյո՞ք նա կկարողանա բարձրացնել «ծանրաձողը» և պայքարել արդար քննության համար, ժամանակը ցույց կտա»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին