Կարևոր իրադարձություններ

Մհեր Սեդրակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. նա դուրս է եկել բարձր տրամադրությամբ. «Ժողովուրդ»

18 Փետրվար, 2017 07:35
Մհեր Սեդրակյանը  հանդիպել է Սերժ Սարգսյանին. նա դուրս է եկել բարձր տրամադրությամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Թե ինչ են զրուցել եւ ինչ որոշման հանգել հանդիպման ընթացքում, պարզել չհաջողվեց: Միայն նկատելի է եղել, որ Սեդրակյանը նախագահի նստավայրից դուրս է եկել բավականին բարձր տրամադրությամբ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային թեկնածուների ցուցակներում Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը չկար:
 
Ու տեւական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակյանը նեղացած է ՀՀԿ-ից եւ որոշել էր սատարել «Ծառուկյան» դաշինքին, պետք է ռեյտինգային թեկնածուներից լիներ Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Սակայն Դավիթ Սեդրակյանը չառաջադրվեց նաեւ «Ծառուկյան» դաշինքով: Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցակներում 48 ժամ ճշգրտումներ անելու հնարավորություն է տալիս, եւ այդ ժամկետն էլ դեռ չի սպառվել, ապա կարող ենք հետաքրքիր զարգացումների սպասել. պատգամավորի բարձր տրամադրությունը թերեւս դրա ապացույցն է:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին