Կարևոր իրադարձություններ

«Իրազեկում ըստ բնակության վայրի հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ»

17 Փետրվար, 2017 14:46
Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան
«Իրազեկում ըստ բնակության վայրի հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ»

Ըստ բնակության վայրի հաշվառման եղանակներից մեկն է նաև տվյալ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությամբ գործընթացի կազմակերպումը: Նախ անհրաժետ է նշել, որ եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր պետք է տան գրավոր համաձայնություն: 

1. Եթե սեփականատերը անձամբ չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
2.Նոտարի կողմից վավերացված համաձայնություն ներկայացնելու դեպքում պարտադիր պետք է նշված լինի այն անձի տվյալները, ում ցանկանում է սեփականատերը հաշվառվի: Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ որպես համաձայնություն ներկայացվող փաստաթղթում նշված է, որ սեփականատերը համաձայն է իր հասցեում հաշվառվի ցանկացած անձ: Նման բովանդակությամբ փաստաթուղթը չի համարվում պատշաճ համաձայնություն և հաշվառվող անձի դիմումը կմերժվի:

 

Լրահոս

Դիտել ավելին