Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ էլեկտրաքարշի վթարից. «Հրապարակ»

17 Փետրվար, 2017 07:35
Նոր մանրամասներ էլեկտրաքարշի վթարից.  «Հրապարակ»
Երեկ երեկոյան երկաթգծի Աղին կայարանից ոչ հեռու՝ Գյումրի-Երեւան հատվածում, վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու վագոն թռել են գծից։ Գիծը վնասվել է, եւ վթարի ենթարկված վագոնների հետեւից եկող մարդատար էլեկտրագնացքը կանգ է առել, ուղեւորներին էլ հետ են վերադարձրել, քանի որ երկաթգիծը երկար ժամանակով փակվել է։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մեր աղբյուրների միջոցով պարզեցինք, որ վթարի պատճառն էլեկտրաքարշի անսարքությունն է եղել, ինչի պատճառով անիվը պոկվել է, եւ էլեկտրաքարշը դուրս է թռել գծից՝ իր հետ տանելով վագոնները։
 
Երկար ժամանակ է պահանջվել, մինչեւ այն վերանորոգվի։ Երկաթգծի ղեկավարությունը ներկայացնում է, որ ընկերությանը վթարի արդյունքում լուրջ վնաս չի պատճառվել։ Գնացքների անսարք վիճակը ոչ մի կերպ չի համապատասխանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավարության ճոխ ներդրումների մասին ելույթներին։  
 
«Հրապարակ»-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ դա այն նույն էլեկտրաքարշն է՝ գունավոր ներկած, որը նոր տերմինալի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, անցյալ տարեվերջին կանգնեցրել էին՝ ի ցույց բարձրաստիճան հյուրերի, թե ինչ լավ, գերժամանակակից սարքավորումներով հագեցված վագոնների արհեստանոցներ ունի ընկերությունը։
 

Լրահոս

Դիտել ավելին