Կարևոր իրադարձություններ

«Microsoft-ի նոր ծրագիրը Գյումրիում»

16 Փետրվար, 2017 12:25
Հեղինակ՝ Արմեն Վարդանյան
«Microsoft-ի նոր ծրագիրը Գյումրիում»

Գյումրին հանրապետության այն քաղաքներից է, որտեղ գործազուրկները մեծ թիվ են կազմում և հասարակության սոցիալ-տնեսական վիճակը այդքան էլ բարվոք չէ: Գյումրու խնդիրները բազմիցս բարձրացվել են համապատասխան մարմինների կողմից: Այդ խնդիրների լուծման համար իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի կրթությունը: Անտեղին է վիճարկել կրթության կարևորությունը տնտեսության զարգացման համար: Ներկայացնեմ այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերից մեկը, որն արդեն կյանքի է կոչվում Գյումրիում:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը և «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը» մեկնարկում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրը։ Այն ուղղված է Շիրակի մարզի գործազուրկ երիտասարդների կարողությունների զարգացմանը և ՏՏ ընկերությունների ընդլայնմանը: Ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ են անցնելու 17-35 տարեկան 200 գործազուրկ երիտասարդներ, որոնք հետագայում կաշխատեն թիմերով Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող նախագծերի վրա։ Դասընթացները լինելու են անվճար։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է առնվազն 90 մասնակիցների տեղավորել աշխատանքի։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին