Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում, փակ են նաև մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ. «Ժողովուրդ»

16 Փետրվար, 2017 08:05
ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում, փակ են նաև մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ. «Ժողովուրդ»
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետների ցանցում ստուգումները «հորով-մորով» անելուց հետո հերթը հասել է մյուսներին:
 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել «Շիրակ» սուպերմարկետում: Պարզվում է՝ երեկվանից փակ են նաեւ մայրաքաղաքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ եւս ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում: Հուսանք, որ վերոնշյալ սուպերմարկետների ստուգումների արդյունքները «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ստուգումների նման չեն մնա «պետական գաղտնիք», եւ հայտնի կդառնա, թե ինչ հայտնաբերեցին ՊԵԿ աշխատակիցները, եւ ով ինչ պատժի արժանացավ:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին