Նեյմարը եւ Բարսելոնան չեն երկարաձգում պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ
12 Հոկտեմբեր, 2015 13:37
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Սակայն նույն բանը կարելի է ասել նաեւ կատալոնական ակումբի ղեկավարության մասին,- այդ մասին տեղեկացնում է «AS»-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը ֆինանսական դժվարություններ ունի, եւ այս պահին ձեռնտու չէ վերանայել 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ֆինանսական կողմը։
«Բարսելոնայի» հետ բրազիլացու գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին։