Կարևոր իրադարձություններ

Արտաշատում Աբրահամյանները տոկոս են խփելու. բանը վրեժխնդրության չի՞ հասնի. «Հրապարակ»

11 Փետրվար, 2017 08:49
Արտաշատում Աբրահամյանները տոկոս են խփելու. բանը վրեժխնդրության չի՞ հասնի. «Հրապարակ»

Ընդհատակ անցած, Գազի Հովոյի հետ «ձեռնամարտում» մեծ փորձ կուտակած Աբրահամյանները, որպես «առանձնացած վտակ», ամեն ինչ անելու են ընտրություններին իրենց «բնակավայր»-մարզում, բայց հատկապես Արտաշատ քաղաքում՝ ապացուցելու, որ իրենցից բացի այնտեղ ուրիշ «ասող» չկա, եւ խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու:

Իսկ եթե «կոնտրուդա՞ռ» լինի «գետի» կողմից, «Հրապարակ»-ը հարցրել է իր աղբյուրին: «Էլ ի՞նչ ուդառ, ինչ կարող էին, արեցին»: Այդպես չէ. աբրահամյանական վտակի երկու կարկառուն ներկայացուցիչները` փեսաները, առայսօր լավ-ապահով գործերի են, ու նրանց հավին քշա ասող չկա։ Մեկը «Զվարթնոցի» մաքսայինի պետն է, մյուսը հարկայինում վարչության պետի տեղակալ է:

«Բայց եթե մարդիկ նորմալ աշխատում են, ինչի՞ պտի քշա ասեն»: Մեր երկրում նորմալ աշխատանքը չէ չափանիշը: «Դե, չեմ կարծում, որ բանը վրեժխնդրության կամ վենդետայի կարող է հասնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին