Կարևոր իրադարձություններ

Կառավարության ընդունած նախագծով նախատեսվում է մարզադպրոցների վերանորոգում և նորերի կառուցում

02 Փետրվար, 2017 13:20
Կառավարության ընդունած նախագծով նախատեսվում է մարզադպրոցների վերանորոգում և նորերի կառուցում

Կառավարությունն այսօր ընդունեց սպորտի և երիտասարդության հարցրեի նախարար Հրաչյա Ռոտոմյանի ներկայացրած Մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը:

Ենթադրվում է, որ հայեցակարգի ընդունումը և դրանով պայմանավորված՝ հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացումը կնպաստեն մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, մասսայական սպորտի զարգացմանը (հատկապես՝ գյուղական համայնքներում), ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, Հայաuտանի Հանրապետության  հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզներում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ ֆիզիկապես առողջ և կամքով ուժեղ երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովմանը:

Նախագծով առաջարկվում է  մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի պահպանում և ընդլայնում՝ առաջնահերթությունը տալով այն համայնքներին, որտեղ կարող են պարապել նաև մոտակա համայնքների բնակիչները, մարզական միջոցառումների քանակի ավելացում, կրթական հաստատություններում ֆիզկուլտուրային-մանկավարժական կադրերի ուժերի կենտրոնացում՝ երեխաների մեջ սպորտով զբաղվելու նկատմամբ գիտակցական մոտեցում ձևավորելու ուղղությամբ, ինչպես նաև կրթական հաստատության մարզադահլիճների գույքով հագեցում՝ արտադասարանական սպորտային  պարապմունքներ կազմակերպելու համար :

Ծրագրով նախատեսվում է նաև հանրապետության մարզադպրոցների մարզակառույցների վերանորոգում և նորերի կառուցում՝ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները, խաղային և ջրային մարզաձևերի զարգացման համար պայմանների ստեղծում, միջհամայնքային մարզադպրոցների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության միջոցով առավել շատ պարապողների ընդգրկում մարզադպրոցներում, մարզչական կադրերի վերապատրաստման գործընթացի կատարելագործում՝  ներգրավելով նաև այլ երկրներից հրավիրված առաջավոր փորձ ունեցող մասնագետներին:

 

Լրահոս

Դիտել ավելին