Կարևոր իրադարձություններ

Սա կարող է լինել գոտկատեղիդ ցավի հիմնական պատճառը․ կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա

27 Հունվար, 2017 00:30
Սա կարող է լինել գոտկատեղիդ ցավի հիմնական պատճառը․ կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա

Գոտկատեղի ցավը ցավն ամենատարածված տեսակներից է, այն բժշկի դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառն է:

Մեջքի գոտկային հատվածի ցավերը կարող են տարբեր բնույթ ունենալ և տարբեր խանգարումների հետևանք լինել:

Ցավը կարող է լինել սուր, մղկտացող, ծակող, բութ, այրող, նաև կարող է լինել կամ ողնաշարի մի կետում, կամ գոտկատեղից տարածվել ամբողջ մեջքին կամ ոտքին:

Ցավը կարող է հանկարծ առաջանալ կամ գրեթե աննկատ առաջանալ և աստիճանաբար ուժեղանալ:

Առանձնացնում են գոտկատեղի ցավի 3 տիպեր

1. Սուր
3 ամսից ավել չի տևում: Սա գոտկատեղի ցավի ամենատարածված տեսակն է, դրանից ազատվել կարելի է տանը 4-6 շաբաթ բուժվելով:

2. Կրկնվող
Երբ գոտկատեղի սուր ցավերը կրկնվում են:

3. Քրոնիկ
Եթե գոտկատեղի սուր ցավը չի անցնում 3 ամիս անց, դառնում է քրոնիկական:

Գոտկատեղի ցավի պատճառները

1. Վնասվածքներ, կապերի ձգումներ, չափազաց շատ ծանրաբեռնվածություն, ողնաշարի ծռում (սպոնդիլոլիզ, սպոնդիլոլիստեզ):

2. Ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք՝ օսթեոպորոզով պայմանավորված, արտրիտ, բնածին խնդիրներ կամ ողնաշարի հիվանդություններ:

3. Ողնուղեղի նյարդերի արմատների սեղմում, միջողային ճողվածք, ողնաշարի ծռում, ստենոզ, օստեոխոնդրոզ:

4. Ողերի կոտրվածք:

5. Ողնաշարի տարբեր դեֆորմացիաներ (կիֆոզ, սկոլիոզ, լորդոզ):

6. Թարախային գործընթացներ:

7. Ծերացում (մաշկը և մկանները կորցնում են իրենց էլաստիկությունը, ինչը մեծացնում է վնասվածքների ռիսկը, իսկ ողերը մաշվում են և դադարում ոսկորների միջև ամորտիզատորի դեր կատարել):

8. Հղիություն:

Ռիսկի գործոնները (ովքեր են առավել ենթակա գոտկատեղի ցավերի ռիսկին)

  

1. Ողնաշարի ցանկացած կորությամբ մարդիկ:

2. Բոլորը, ովքեր բավական շատ ժամանակ են անցկացնում նստած վիճակում:

3. Թույլ մկանա-ջիլային ապարատ ունեցող մարդիկ:

4. Ճարպակալմամբ տառապողները, ծխողները և ալկոհոլը չարաշահողները:

Եթե մեջքի ցավը կամ անհարմարությունը չի անցնում 2-3 օր, դա նշան է, որ պետք է դիմել բժշկի:

 

Լրահոս

Դիտել ավելին