Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի ԱԳՆ-ը հայտնել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 7 մասնակիցների անունները

22 Հունվար, 2017 16:00
Ղազախստանի ԱԳՆ-ը հայտնել է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 7 մասնակիցների անունները

Աստանայում հունվարի 23-24-ին տեղի ունենալիք՝ սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ հանդիպմանը կմասնացկեն Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը, Ռուսասատանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ-ին:

Գերտեսչությունում նշում են, որ Աստանան բանակցությունների անցկացման համար ընտրվել է որպես չեզոք տարածք բոլոր կողմերի համար:

«Բանակցությունների հաստատված մասնակիցներն են՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչները, Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչութունը նշում է, որ հանդիպումը կսկսվի երկուշաբթի 13.00-ին (մեր ժամանակով՝ 11.00) և կանցնի փակ դռների հետևում:

 

Լրահոս

Դիտել ավելին