Կարևոր իրադարձություններ

Ընկույզի օգտակար հատկությունները

22 Հունվար, 2017 12:45
Ընկույզի օգտակար հատկությունները

Գաղտնիք չէ, որ ընկույզը հարուստ է օգտակար հատկություններով։Այն պարունակում է B, PP,C վիտամիններ։ C վիտամինի պարունակությամբ գերազանցում է նույնիսկ սև հաղարջին և ցիտրուսազգիներին։
Հունական ընկույզը ունի անոթալայնիչ հատկություն, այն պարունակում է միզամուղ և նպաստում ճնշման իջեցմանը։ Օգտագրոծվում է որպես իմունիտետ բարձրացնող, ուժերը վերականգնող, հոգնածությունից ազատող միջոց։ Ընկույզի մեջ պարունակվում են՝ երկաթ, կալիում, մագնեզիում, կոբալտ, յոդ, ճարպաթթուներ, որոնք դրական ազդեցություն են ունենում սրտանոթային հիվանդության և սակավարյունության դեպքում։
Ապացուցված փաստ է, որ այն դրական ազդեցություն է ունենում արական կարողության վրա։ Դրա համար անհրաժեշտ է օրական 7 ընկույզ ուտել։
Ոչ պակաս օգտակար են նաև ընկույզի տերևները։ Դրանցից թուրմ են պատրաստում, որով բուժում են սկլերոզը, տուբերկուլյոզը, ռախիտը: Դա նաև արյան մեջ շաքարի քանակը նվազեցնելու ու նյութափոխանակության կարգավորման նպատակով է գործածվում:
Այդ թուրմն առաջարկվում է լնդերի արյունահոսության դեպքում՝ բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու նպատակով: Ընկույզի միջնապատերը պետք է օղու հետ թրմել, ու գործածել դողէրոցքի ու նյարդային հիվանդությունների դեպքում։
Այս ամենին զուգահեռ ընկուզ ուտել չի թույլատրվում՝ մաշկային հիվանդություններ, ալերգիաներ ունեցող մարդկանց։

 

Լրահոս

Դիտել ավելին