Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը շնորհավորել է Ռունիին

22 Հունվար, 2017 12:37
Մխիթարյանը շնորհավորել է Ռունիին

ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1:1 է խաղացել «Սթոք Սիթիի» հետ: Մրցավարի ավելացրած ժամանակում հաշիվը հավասարեցրել է Ուեյն Ռունին, ով 250 գոլով դարձել է «Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով նշում էր ծննդյան 28-րդ տարեդարձը, գրառում է կատարել «Twitter»-ի իր էջում.

«Շնորհակալ եմ բոլորին տարեդարձի շնորհավորանքների համար: Այսօրվա արդյունքը չէինք ցանկանում, սակայն լավ պայքարեցինք մեր երկրպագուների համար: Շնորհավորում եմ Ուեյն Ռունիին»:

 

Լրահոս

Դիտել ավելին