Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ

22 Հունվար, 2017 10:26
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ

ունվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

 

Լրահոս

Դիտել ավելին