Կարևոր իրադարձություններ

Սթիվեն Ջերարդը դարձել է «Լիվերպուլի» ակադեմիայի մարզիչը

21 Հունվար, 2017 19:27
Սթիվեն Ջերարդը դարձել է «Լիվերպուլի» ակադեմիայի մարզիչը

Մերսիսայդյան թիմի սաները հոյակապ մասնագետ են ստացել:
«Լիվերպուլը» հայտարարել է Սթիվեն Ջերարդի վերադարձի մասին: «Կարմիրների» նախկին ավագն ակումբային ակադեմիայում կզբաղեցնի մարզչի պաշտոնը: Պարտականությունների կատարմանը Ջերարդը կանցնի փետրվարին:

«Թվում է՝ շրջանը փակվեց: Ես վերադարձել եմ այնտեղ, որտեղ սկսվեց իմ պրոֆեսիոնալ կարիերան: Բայց իմ քայլը հիմնված չէ էմոցիաների վրա: Ամբողջ բանը նրանում է, որ ես կարող եմ ներդրում կատարել «Լիվերպուլի» առաջխաղացման գործում:

Ինձ համար սա գերազանց հնարավորություն է՝ սովորել և զարգանալ՝ որպես մարզիչ, և երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց զարգացման կարևոր շրջանում գիտելիքներ, մտքեր և փորձ փոխանցելու համար»,- ասել է Ջերարդը «Կարմիրների» պաշտոնական կայքին:
Ջերարդը հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում 1998-2015թթ., հաղթել է Անգլիայի 2 գավաթ, Անգլիական լիգայի 3 գավաթ, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի գավաթը, Անգլիայի 2 Սուպերգավաթ և Եվրոպայի 2 Սուպերգավաթ:
Մերսիսայդցիների կազմում նա անցկացրել է 710 հանդիպում և խփել է 186 գնդակ:

 

Լրահոս

Դիտել ավելին