Կարևոր իրադարձություններ

Մկրտությունը որպես հոգևոր ծնունդ

21 Հունվար, 2017 20:00
Մկրտությունը որպես հոգևոր ծնունդ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության անունով, խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտություն կատարելու, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին՝ Աստվածաշնչյան հետևյալ համարի համաձայն. «Ամեն իշխանություն տրվեց Ինձ երկնքում և երկրի վրա: Ինչպես որ Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտները դարձրեք: Մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.18-19): «Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցանելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ, նոր սիրտ եմ տալու ձեզ և նոր հոգի եմ դնելու ձեր մեջ, ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ, Իմ Հոգին եմ տալու ձեզ: Եվ այնպես եմ անելու, որ իմ արդարության ճանապարհով ընթանաք, օրենքներս պահեք ու կատարեք դրանք ու բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինեք, և Ես ձեզ համար Աստված» (Եզեկիելի մարգարեություն գլ. 36:25-28): • Ինչպես մարդը ծնվում է մեկ անգամ, այնպես էլ մեկ անգամ մկրտվում է՝ որպես հոգևոր ծնունդ: • Մկրտությունը սկզբնական՝ ադամական մեղքի դեմ է, իսկ սկզբնական մեղքը մեկն է: • Ով մկրտվում է, Քրիստոսի մահվամբ է մկրտվում, իսկ Քրիստոս մեկ անգամ մեռավ, այսինքն՝ երկրորդ անգամ մկրտվողը կրկին անգամ է խաչում Քրիստոսին: Հոգևոր ծնունդ նշանակում է, երբ մարդը դադարում է ապրել միայն իր համար, այլ սկսում է ապրել Քրիստոսի և այլ մարդկանց համար ևս՝ ձեռք բերելով կյանքի լիարժեքություն:

 

Լրահոս

Դիտել ավելին