Կարևոր իրադարձություններ

«Բանանցը» ստուգողական խաղում հաղթել է «Շիրակին»

21 Հունվար, 2017 18:31
«Բանանցը» ստուգողական խաղում հաղթել է «Շիրակին»

2017 թվականի առաջին ստուգողական խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով հաղթել է Գյումրու «Շիրակին»:

«Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփել է  «Բանանցի» 20-ամյա ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը:

«Բանանցն» իր հաջորդ ստուգողական հանդիպումն արդեն կանցկացնի Ռուսաստանում, որտեղ կմրցի Նովոռոսիսյկի «Չերնոմորեցի» հետ:

21.01.16, Երևան, «Բանանց» մարզադաշտ, ընկերական հանդիպում
 

Բանանց - Շիրակ 1:0

Գոլը՝ Հովհաննես Իլանգյոզյան 81՛

 

Աղբյուր ՝ armfootball.com

 

Լրահոս

Դիտել ավելին