Կարևոր իրադարձություններ

Արամ Սարգսյանն առաջադրվելու է Սյունիքի մարզից

21 Հունվար, 2017 15:11
Արամ Սարգսյանն առաջադրվելու է Սյունիքի մարզից

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մասին Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովից հետո ասաց լրագրողների հետ զրուցում։

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո վերսկսել է ակտիվ քննարկումները «Ժառանգության» հետ։ Այս պատճառով «Ելք»-ի ցուցակը դեռ չի հրապարակվում, չի բացառվում, որ  «Ժառանգությունը» միանա իրենց և դաշինքը այդ պարագայում կունենա  4  առաջնորդ

 

Լրահոս

Դիտել ավելին