Կարևոր իրադարձություններ

«Ելքը պատրաստ է միավորվելու արժանակից ուժերի հետ». Սասուն Միքայելյան

21 Հունվար, 2017 13:39
«Ելքը պատրաստ է միավորվելու արժանակից ուժերի հետ». Սասուն Միքայելյան

Այսօր՝ հունվարի 21-ին, «Ելք» դաշինքի առաջին համաժողովին ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, ով անդրադարձավ Հայաստանում տիրող իրավիճակին. «Գնալով ծանրանում են հիմնախնդիրները, ներքին և արտաքին տարաբնույթ խնդիրները, որոնց լուծումները ժամանակի մեջ ավելի բարդ է դառնում: Մեր երկիրն այսպես էլ չի կարողանում ամուր կանգնել ոտքի վրա և վստահ գնալ առաջ:

«Բոլոր բնագավառներում կա՛մ առաջընթաց չունենք, կամ՝ չի նկատվում: Խարխլվում են ժողովրդի ջանքերով ձեռքբերված նվաճումները, ժողովրդավարությունը նահանջ է ապրում»,- ասաց ՔՊ անդամը:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ տանգնապալի են հանցավորության, արտագաղթի, ժողովրդագրական ցուցանիշները: Խոստացված տնտեսական աճն այդպես էլ չի գրանցվել:
«Ելքը Հայաստանի ապագայի նկատմամբ պարտքի զգացումից ելնելով պատրաստ է միավորվելու արժանակից ուժերի, անհատների, քաղաքական մտավոր, ներուժի հետ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին