Կարևոր իրադարձություններ

Օդանավը վթարային վայրէջք է կատարել Վլադիվոստոկի օդանավակայանում

21 Հունվար, 2017 12:57
Օդանավը վթարային վայրէջք է կատարել Վլադիվոստոկի օդանավակայանում

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի օդանավակայանում հունվարի 20-ի երեկոյան վթարային վայրէջք է կատարել Airbus A319 օդանավը։ Այդ մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, օդանավն իրականացնում էր Վլադիվոստոկ-Կամչատկայի Պետրոպավլովսկ չվերթը։ Օդանավակայան վերադառնալու պատճառ է դարձել հրդեհի ազդանշանի տվիչների միանալը։ Ինչպես պարզաբանել են ԱԻՆ-ում, վտանգավոր բեռ օդանավում չի եղել։


Օդանավում գտնվել է 100 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Նրանցից ոչ ոք չի տուժել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին