Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են երդմնակալության արարողությանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ պարելով նոր պաշտոններում իրենց առաջին պարը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա միլիարդատերն ու նրա 46-ամյա կինն առաջին պարը պարել են Ֆրենկ Սինատրայի My Way երգի հնչյունների ներքո: Վայրկյաններ անց նրանց են միացել Թրամփի երեխաները՝ իրենց կողակիցների ուղեկցությամբ:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Միացյալ Նահանգների առաջին տիկինը, որն, ի դեպ, նախկինում պահանջված մոդել է եղել, միջոցառմանը ներկայացել է ֆրանսիացի դիզայներ Hervé Pierre-ի ստեղծած էլեգանտ, ճերմակ զգեստով:
Այնուհետև Թրամփերը փոխվել են պարընկերներով: Առաջին տիկինը պարել է ԱՄՆ բանակի սերժանտի, իսկ նախագահը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծառայողի հետ: