Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի վերադարձը նախեւառաջ վնաս է իշխանությանը. «Առավոտ»

21 Հունվար, 2017 09:40
Ծառուկյանի վերադարձը նախեւառաջ վնաս է իշխանությանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ այլընտրանք է լինելու իշխանությանը։

«Մրցակցությունը շատ մեծ է, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, եթե չմիավորվեն, ավելի շատ իրար հարվածելու, քան իշխանությանը, իսկ դա իշխանությանը նպատակն է։ Գագիկ Ծառուկյանն իր բնույթով զուսպ է, չեմ լսել, որ որեւէ քաղաքական ուժի մասին վատ արտահայտվի կամ փորձի վարկաբեկել։ Ես վստահ եմ, որ նրա ինքնուրույն որոշումն է եղել քաղաքականություն վերադառնալը, նրա վերադարձը նախեւառաջ վնաս է իշխանությանը, որովհետեւ կարող է իրական այլընտրանք դառնալ։ Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր պատրաստ է տեսնել ռեալ այլընտրանք ՀՀԿ-ին»,-այս կարծիքին է տիկին Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին