Կարևոր իրադարձություններ

Ընտրություններից հետո` թեկուզ ջրհեղեղ. Վանաձորի ավագանին կլուծարվի՞. «Հրապարակ»

21 Հունվար, 2017 09:19
Ընտրություններից հետո` թեկուզ ջրհեղեղ. Վանաձորի ավագանին կլուծարվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած քաղաքական ուժերն զբաղված են նախընտրական թոհուբոհով, բայց մեզ հետաքրքրեց, թե ինչ ճակատագիր ունեցավ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի համատեղ դիմումը կառավարությանը, որով պահանջել էին վաղաժամկետ լուծարել Վանաձորի ավագանին:

Առաջիկա օրերին կառավարությունը կպատասխանի այդ դիմումին` տալով հայտնի պատասխանը. օրենքի պահանջը կառավարությանը ավագանու մասին թույլ է տալիս որոշում կայացնել, եթե եռամսյա ժամկետում ավագանին նիստ չի հրավիրել. ավագանին հոկտեմբերի 10-ին նիստ հրավիրել է, ուստի եռամսյա ժամկետը չի անցել: Ինչն անվերջ կրկնում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Իսկ երբ ժամկետը լրացա՞վ, հարցրինք մեր աղբյուրին։ «Ըստ նստաշրջանների կորոշվի»:

Հասկանալի է, որ կառավարությունն ու իշխանություններն այս պահին` ընտրությունների նախաշեմին, նման նախադեպ թույլ չեն տա, իսկ ընտրություններից հետո` թեկուզ ջրհեղեղ»:

 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին