Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տան կայքը հրապարակել է Թրամփի վարչակազմի ծրագիրը

20 Հունվար, 2017 23:40
Սպիտակ տան կայքը հրապարակել է Թրամփի վարչակազմի ծրագիրը

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջ կտա երկրում «հակաոստիկանական մթնոլորտին»՝ ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված նոր վարչակազմի ծրագրում։ Նշվում է նաև, որ Թրամփը կաջակցի ամերիկյան սահմանադրության երկրորդ ուղղմանը, որը թույլատրում է զենքի տնօրինում։

Նոր նախագահը մտադիր է հասնել ՕՊԵԿ-ից էներգետիկ անկախության, կրճատել կարգավորումները էներգետիկայի ոլորտում և «հեղափոխություն» իրականացնել ածխաջրածինների տեղական արդյունաբերությունում, ներառյալ շելֆային արդյունաբերությունում։

Նա խոստացել է կիրառել բոլոր գործիքներն այն երկրների դեմ, որոնք խախտել են առևտրային համաձայնագրերը։ ԱՄՆ-ը դուրս կգա Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից։

 

Ինչ վերաբերվում է ահաբեկչության խնդրին՝ վարչակազմի ծրագրում նշվում է, որ ԴԱԻՇ-ի ոչնչացումը կլինի վարչակազմի համար առաջնահերթություն, ինչի համար կպահանջվեն կոալիցիոն գործողություններ։

ԱՄՆ-ը կմշակի հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից եկող հրթիռային սպառնալիքերից պաշտպանվելու համար։ Բացի այդ, ԱՄՆ-ը կզարգացնի կիբերտարածությունում պաշտպանական և հարձակողական հնարավորությունները։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին