Կարևոր իրադարձություններ

Ժողովրդական բաղադրատոմսեր՝ գրիպի դեմ

20 Հունվար, 2017 22:37
Ժողովրդական բաղադրատոմսեր՝ գրիպի դեմ

1․ 5 ճ.գդալ չոր մասուրի մանրացրած հումքի վրա 1 լիտր սառը ջուր լցնել, դնել կրակին և 10 րոպե եռացնել։ Փաթաթել, թողնել թրմվի8- 0 ժամ, ապա քամել։ Ընդունել 1 բաժակից՝ սկսելով վաղ առավոտյան և շարունակել օրվա ընթացքում յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։
Խմել մեղրի, շաքարի և մուրաբայի հետ։ Կարելի է և թունդ եփել։ Ցանկալի է այդ օրը ոչինչ չուտել։
Խմելուց հետո բերանը ողողել տաք ջրով, քանի որ թթուն ատամները քայքայում է։ Գրիպի դեպքում ցանկալի է խմել մեկ շաբաթ՝ աստիճանաբար կրճատելով ընդունման քանակը։

2 . 1 բաժին լորենու ծաղիկներ, 1 բաժին ազնվամորի։ 2 բաժակ եռջրի մեջ լցնել 2 ճաշի գդալ այս բույսերի խառնուրդիգ, 5-10 րոպե եռացնել, ապա քամել։ Խմել տաք վիճակում 1-2 բաժակ քնելուց առաջ։ Օգտագործվում է ռևմատիզմի, գրիպի և մրսածության դեպքում։ 

3 . 40 գր․ազնվամորի, 40գր տատրակի տերևներ։ Պատրաստման և օգտագործման եղանակը ինչպես 2-րդ բաղադրատոմսում։

4 . 1 բաժին անանուխի տերևներ, 1 բաժին սև շամբուկի ծաղիկներ, 1 բաժին լորենու ծաղիկներ։ Պատրաստման և օգտագործման եղանակը ինչպես 2-րդ բաղադրատոմսում (միայն 1 բաժակ եռջրի համար վերցնել 1 ճ գդալ խառնուրդ)։

5 . 1 բաժին լորենու ծաղիկներ, 1 բաժին սև շամբուկի ծաղիկներ։ 2ճաշի գդալ խառնուրդի վրա 1 բաժակ եռջուր լցնել, 5-10 րոպե եռացնել և քամել։ Խմել գրիպի և մրսածության դեպքում, միանգամից տաք վիճակում։

6. Գրիպի դեպքում շատ օտակար է խմել էվկալիպտի տերևների սպիրտային թուրմը։
20 գր․ էվկալիպտի չոր, մանրացրած տերևների վրա սպիրտ լցնել, ամուր խցանել և 7-8 օր թրմել։ Քամել, իսկ մնացորդը ճզմել թուրմի մեջ։ 20-25 կաթիլ լցնել ¼ բաժակ եռացրած ջրի մեջ, ապա ընդունել։

 

Լրահոս

Դիտել ավելին