Կարևոր իրադարձություններ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

20 Հունվար, 2017 20:58
Արգելափակվել են ավտոմեքենաներ

Հունվարի 20-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Բյուրական ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» հուշարձանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները «Տառերի պուրակ»-ից դեպի Բյուրական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 35 VU 968 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Խ.) ավտոմեքենան (3 ուղևոր): 

***

Հունվարի 20-ին, ժամը 15.38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի վերջնամասում՝ ջերմոցների մոտակայքում, Opel Astra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra մակնիշի 10 OU 889 պետհամարանիշով (վարորդ՝ Տ. Գ.) ավտոմեքենան: 

***

Հունվարի 20-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra մակնիշի 34 QS 939 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) (3 ուղևոր): 

***

Հունվարի 20-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Պ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZD 973 պետհամարանիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին