Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդրակցություններ են անցկացրել

20 Հունվար, 2017 20:31
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդրակցություններ են անցկացրել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հունվարի 20-ին Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից` Արտաքին գործերի, Եվրոպայի և ինտեգրացիայի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆլորանս Մանժենը:

Հայ և ֆրանսիացի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության դինամիկան, միջխորհրդարանական սերտ կապերը, ապակենտրոնացված մակարդակով համագործացության լայն շրջանակը: Քննարկվել են նաև առևտրատնտեսական կապերի զարգացմանը միտված քայլերը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին