Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

20 Հունվար, 2017 20:32
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Shabat.am-ի թղթակցին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ դիմել ՀՀ Ազգային Ժողով, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը խոչընդոտ չհանդիսանա իր վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը։ Դատախազությունը հայտնում է, որ պատգամավորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհարժեշտություն չկա։ Դատախազությունից տեղեկացրեցին, որ որ պատգամավորի դիմումին ի պատասխան հայտնվել է, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհարժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ: Լրագրողի պնդմամբ՝ հարցազրույցի ընթացքում պատգամավորը կոպիտ է խոսել իր հետ, ապա հրավիրել հաշիվ պարզելու: Հասնելով Ազգային ժողովի շենքի առաջին հարկ (լրատվական տանող ճանապարհին), որտեղ տեսախցիկ չկա, պատգամավորը բռունքով հարվածել է լրագրողի դեմքին, ապա՝ հայհոյել: ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին