Կարևոր իրադարձություններ

Օբաման Թրամփին գրություն է թողել Օվալաձև կաբինետում

20 Հունվար, 2017 20:01
Օբաման Թրամփին գրություն է թողել Օվալաձև կաբինետում

Բարաք Օբաման, ում նախագահական լիազորությունները ժամեր անց կավարտվեն, հետևելով վաղեմի ավանդույթին, գրություն է թողել իր իրավահաջորդին՝ Դոնալդ Թրամփին։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տան մամլո ծառայությունում։

Հակիրճ ուղերձը 44-րդ նախագահը թողել է Օվալաձև կաբինետի աշխատանքային սեղանի վերևի դարակում։

Լքելով Օվալաձև կաբինետը՝ Օբաման ընդգծել է, որ կկարոտի Սպիտակ տունը։ Իր թվիթերյան էջում նա երախտագիտություն է հայտնել ամերիկացիներին և ժողովրդին ծառայելն անվանել մեծ պատիվ։

 

Օբաման լքել է Սպիտակ տունը։ Նրան հաջորդել է նաև փոխնախագահ Ջո Բայդենը։

Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրել են պահը, երբ Օբաման թողնում է վերոնշյալ նամակը, իսկ այնուհետև դուրս գալիս շենքից։ Որպես վերջին խոսք ամերիկացի ժողովրդին ինչ-որ բան ասելու լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ Օբաման ասել է. «Շնորհակալություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին