Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ ժամկետներ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը Կուսակցությունների գրանցման ու ընտրական ցուցակների ներկայացման համար

20 Հունվար, 2017 12:52
Ի՞նչ ժամկետներ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը Կուսակցությունների գրանցման ու ընտրական ցուցակների ներկայացման համար

Մոտենում են ԱԺ ընտրությունները, իսկ դա նշանակում է, որ Կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պետք է հետևեն օրենսգրքով սահմանված ժամկետներին ու ԿԸՀ ներկայացնեն  անհրաժեշտ փաստաթղթեր:  Այսպես՝

ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդհոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:

Նշանակում է, որ Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)գրանցման վերջնաժամկետն է մինչև 16.02.2017 թվականը, իսկ ընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետ՝ 26.02.2017 թվականը

Այս ժամկետից հետո հաջորդ փուլը ազդարարելու է նախընտրական քարոզչության մեկնարկը, որի մասին Shabat.am-ը կանդրադառնա իր հաջորդ հրապարակումներում: 

 

Լրահոս

Դիտել ավելին