Կարևոր իրադարձություններ

Ընտրակեղծարարը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել ԱՄՆ-ում. «Չորրորդ իշխանություն»

20 Հունվար, 2017 10:45
Ընտրակեղծարարը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել ԱՄՆ-ում. «Չորրորդ իշխանություն»

Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ Վարդենիսի կառույցի ղեկավար. 23/42 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Գրիգորյանն ամիսներ առաջ լքել է Հայաստանը. այժմ նա բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

36-ամյա Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի  հատկանիշներով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։ Ու փաստորեն փորձաշրջանում գտնվելու ընթացքում նա հեռացվել է Հայաստանից։ Ընդ որում, նա մեկնել ԱՄՆ այն դեպքում, երբ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հանրաքվեից հետո արված հայտարարության մեջ նաև նշել էր, թե ընտրակեղծարարների մասին տեղեկությունները «կարող են կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում՝ մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին