Կարևոր իրադարձություններ

Ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում նաեւ լրատվական դաշտում. «Հրապարակ»

20 Հունվար, 2017 07:50
Ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում նաեւ լրատվական դաշտում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ պրոցեսներ են տեղի ունենում նաեւ լրատվական դաշտում։ Մասնավորապես, ոմանք արագ գրանցում եւ վաճառքի են հանում առցանց լրատվական կայքեր, որոնք թեեւ չեն զբաղվում դասական լրատվության ստեղծմամբ (նյուզմեյքինգով) եւ չունեն վարկանիշ, սակայն կարող են նախընտրական քարոզչություն իրականացնել եւ որոշակի դերակատարում ունենալ։ Ֆեյսբուքում բավարար տարածում ունեցող էջերի ու պրոֆիլների միջոցով այս կայքերում տեղադրված քարոզչական ու հատկապես հակաքարոզչական նյութերը կտարածեն եւ դիտումներ ցույց կտան պատվիրատուներին։ Նորաստեղծ բիզնես-կայքերն իրար նման են դիզայնով եւ ծախսված ռեսուրսների քանակով, ինչը խոսում է այն մասին, որ հիմքը նույն «շաբլոնն» է։ Դրանց արժեքն էլ տատանվում է 100-150 հազար դրամի շրջանակներում։ Սա, ըստ էության, լրատվական դաշտի եւ լրագրողական սկզբունքների դեմ ուղղված հերթական քայլն է, որով վերջնականապես կվարկաբեկեն մամուլն ու լրագրողներին»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին