Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը

19 Հունվար, 2017 18:29
Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները ԿԸՀ են ներկայացրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը

 Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: ԿԸՀ կայքէջում արդեն հասանելի են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար հիմունքներով տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը: Տրամադրվող դահլիճների և այլ շինությունների ցանկը դրանց գտնվելու հասցեները առավել մանրամասն ներկայացված են ԿԸՀ կայքէջում: Նախընտրական քարոզչության մեկնարկից հետո Կուսակցությունները լցվելու են ընտրողների հետ հանդիպման գործին, որի համար կարևոր կլինի վերոհիշյալ ցանկերը:

Shabat.am-ը հետևում է ընտրական գործընթացներին ու իր լսարանին է տեղեկացնում դրա հետ կապված ամենաթարմ տեղեկատվությունը:    

 

Լրահոս

Դիտել ավելին