Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է. չի բացառվում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում. «Հրապարակ»

19 Հունվար, 2017 07:35
ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է. չի բացառվում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան Սերժ Սարգսյանը չի շտապում բացել նախընտրական խաղաքարտերը, նույնքան ՀՀԿ-ում խուլ բողոքն աճում է։ Դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ցուցակի առաջին համարը։ «Բա ո՞ւմ համար ենք աշխատելու՝ Վիգենի՞, Արմենի՞»,- դժգոհում են ՀՀԿ-ականները: Լուրերը, որ Հովիկ Աբրահամյանը չի առաջադրվելու ռեյտինգայինով, կարծես հաստատվում են, նաեւ տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաեւ Արգամիչի պլանները, եւ հնարավոր է նա անգամ հայտարարի, որ այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ: Ի դեպ, ոչ պակաս տվայտանքների մեջ են նաեւ մնացյալ ՀՀԿ-ական օդիոզները: Նրանց մեջ ամենանեղացածը Մհեր Սեդրակյանն է, որի որդու ճակատագիրը, ի տարբերություն Արգամ Հովիկիչի (վերջինս Արարատում առաջադրվելու է ռեյտինգայինով), հայտնի չէ, ըստ որոշ խոսակցությունների, նրան չեն առաջադրելու։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ Թոխմախի ուսյալ որդին հայտնվի Ծառուկյանի թիմում»:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին