Կարևոր իրադարձություններ

Հայրիկյանը նամակ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել. «Առավոտ»

18 Հունվար, 2017 09:13
Հայրիկյանը նամակ է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել. «Առավոտ»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում երեկ հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին նամակ է գրել ու առաջարկել համագործակցել. «Թող բարի լիներ՝ պատասխաներ: Դիմել ենք՝ միասնական ճակատով հանդես գալու կոչով»: Մեր հարցին՝ չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց. «Մերոնք չեն ասել: Որ արձագանքած լիներ, կասեին, ես այստեղ չէի»:

Մեր դիտարկմանը՝ որ լուրջ առճակատումներ ունեիք Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանեց, որ նույնիսկ այդ դեպքում է գնացել դրան. «Նշանակություն չունի: Տվյալ դեպքում դու ասում ես՝ ինչ հարցեր ունենք՝ դրա մասին կխոսենք, ինչ տարաձայնություններ ունենք, դրա մասին պառլամենտում էլ կարելի է նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝ ժողովրդավարական Հայաստանը, ամեն ինչից վեր է:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին