Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

17 Հունվար, 2017 15:45
Տիգրան Ուրիխանյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

Այսօր ԲՀԿ նախկին առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  Shabat.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Ծառուկյանի վերադարձին, ասաց. «Այդ հարցը տալիս եք այն մարդուն, որը դեմ էր նրա հեռանալուն՝ հենց հեռանալու օրը, հաջորդ օրվանից պահանջել ու ակնկալել է նրա վերադարձը»:

Ուրիխանյանը նաև հավելեց՝ այն, որ Ծառուկյանի հեռանալուց հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ լրացնել, նա ասել էր դեռևս  Ալյանս կուսակցության համագումարին՝ մեկ ու կես տարի առաջ:

Պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նա վերադառնա ԲՀԿ, պատգամավորն ասաց. «ԲՀԿ վերադառնալ  չեմ կարող, ցանկություն չունեմ և չեմ վերադառնալու: Պառտաճն այն է, որ ես միակ մարդն եմ, որն այդ ամբողջ թիմից դեմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումներին դեմ քվեարկեց»:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին