Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ-ն լավ հեռանկարներ ունի

17 Հունվար, 2017 15:41
ԵՏՄ-ն լավ հեռանկարներ ունի

Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ հեռանկարներ ունի և իրական արդյունքներ է բերում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Չնայած բոլոր դժվարություններին, որոնք կապված են ներկայիս արտաքինքաղաքական կոնյուկտուրայի հետ, չնայած բանակցություններին, որոնք ընթանում են ԵՏՄ-ի ներսում, տեսում եմ, որ այդ միությունը շատ լավ հեռանկարներ ունի»,-նշել  է Լավրովը։

Նա նաև ընդգծել է, որ ԵՏՄ-ի կառուցվածքը աստիճանաբար զարգանում է։ Լավրովը հավելել է, որ միության հեռանկարի մասին վկայում է նաև հետաքրքրվածությունը, որ ցուցաբերում են արտաքին խաղացողները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին