Կարևոր իրադարձություններ

Բազմասեր Առաքելյանը իրոք որ Բազմասեր է. «Իրավունք»

17 Հունվար, 2017 10:10
Բազմասեր Առաքելյանը իրոք որ Բազմասեր է. «Իրավունք»

Հայտնի է, որ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքեյանը առաջադրվելու Է ընտրություններին ռեյտինգային տարբերակով։ Տեղեկություններ կան, որ Բազմասեր Առաքելյանը լավ հարաբերություն ունի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, որն Էլ հովանավորում Է օրենսդիր մարմնի անդամին։

«Իրավունք»-ի հետ զրույցում օրենսդիր մարմնի անդամս հորդորեց մարդկային հարաբերությունները չքաղաքականացնել։ «Առաքելյան Բազմասերը ոչ միայն Վիգեն Սարգսյանի հետ Է լավ հարաբերությունների մեջ, այլև բոլոր լավ մարդկանց հետ»,– ասաց նա։

Պատգամավորը չմանրամասնեց՝ ՀՀԿ–ի՞, թե՞ ԲՀԿ-ի ցուցակով Է մասնակցելու ընտրություններին, օրենսդիր մարմնի անդամը խոստացավ մի քանի օրից հայտնել այդ մասին։

«Խնդրում եմ չշտապել, քանի որ շտապելն ինձ համար քաղաքական կատեգորիա չԷ»,– ասաց օրենսդիր մարմնի անդամը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին