Կարևոր իրադարձություններ

Նախագահական նստավայրում խորը հիասթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից. «Ժամանակ»

17 Հունվար, 2017 10:06
Նախագահական նստավայրում խորը հիասթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից. «Ժամանակ»

Թե՛ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, թե՛ նրա առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վարչապետին առաջարկել են պատրաստվել ասուլիսին, սակայն, Կարեն Կարապետյանը մերժել է նրանց օգնությունը։ Արդյունքում՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախարարներ, վարչապետի ասուլիսը գնահատում են խայտառակ չստացված։ Դրա մասին են վկայում նաև իշխանական լրատվամիջոցների հաջորդած երեք օրերին ասուլիսի չեզոք և հերթապահ լուսաբանումը։ Ի տարբերություն վարչապետի ասուլիսի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցը, օրինակ, ոչ միայն մի քանի անգամ ամբողջությամբ և հատվածներով ներառվեց հանրայինի տարբեր եթերաժամերում, այլև ժրաջանորեն տարածվում է սոցցանցերում։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում շարունակելու հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է դառնում, և իշխանությունը մինչև 2018թ. ապրիլի 9-ը վարչապետի պաշտոնի համար ամենահավանական թեկնածու պատրաստում է Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի տեղապահ:

 

Լրահոս

Դիտել ավելին