Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո Սիսիանի ՀՀԿ մարզային կառույցը փոխել կառույցի ղեկավար, Լիսկայի հովանավորյալ Սամվել Թանգյանին. «Հրապարակ»

17 Հունվար, 2017 08:21
Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո Սիսիանի ՀՀԿ մարզային կառույցը փոխել կառույցի ղեկավար, Լիսկայի հովանավորյալ Սամվել Թանգյանին. «Հրապարակ»
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին գահընկեց անելուց հետո Սիսիանի ՀՀԿ մարզային կառույցը նախօրեին նիստ է հրավիրել եւ փոխել կառույցի ղեկավար, Լիսկայի հովանավորյալ Սամվել Թանգյանին՝ ընտրելով Ջիվան Մարգարյանին։
 
«Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը Սյունիքում Ջիվան Մարգարյանն է՝ էլցանցերի պետը, որը 2015-ին ղեկավարել է սահմանադրական հանրաքվեի Սիսիանի ԱՅՈ-ի շտաբը։ Շտաբի պետի թեկնածուների պակաս այդ շրջանում չկար, իսկ Սուրիկ Խաչատրյանը պայքարում էր Թանգյանի օգտին, սակայն ՀՀԿ-ում Ջիվան Մարգարյանի օգտին որոշում կայացրին։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հարվածի տակ են նաեւ Գորիսի քաղաքապետը, հիվանդանոցի տնօրենը եւ ուրիշներ։
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին