Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ-ի ցուցակում նոր դեմքեր կլինեն». Վահրամ Բաղդասարյան

16 Հունվար, 2017 12:26
«ՀՀԿ-ի ցուցակում նոր դեմքեր կլինեն». Վահրամ Բաղդասարյան

«Մենք վարկաբեկված որևէ փորձառու անդամ չունենք»,- Shabat.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ արձագանքելով կարծիքներին, թե իշխող Հանրապետականի փորձառու ներկայացուցիչները վարկաբեկված են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստ» թերթը գրել էր. «ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ»:

Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին՝ Բաղդասարյանը նշեց. «Մոտ ժամանակներս կներկայացվի մեր ցուցակը և դուք կտեսնեք, թե ովքեր են ընդգրկվել, շտապողականություն պետք չէ ցուցաբերել»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ ցուցակում կընդգրկվեն նաև նոր դեմքեր. «Մեզ մոտ կլինեն և՛ փորձառուներ, և՛ նոր մարդիկ, որոնք ընկալելի կլինեն հանրության կողմից: Նորերի ընդգրկման հարցը դեռ քննարկման փուլում է»,-նշեց Բաղդասարյանը:

Անուշ Հարությունյան

 

Լրահոս

Դիտել ավելին