Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը

15 Հունվար, 2017 21:55
Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը

Ինչպես ձեռքի ափի գծերը, մատնեմատի երկարությունը և նույնիսկ փեռքերի և ոտքերի ձևը, այնպես էլ մարմնի վրայի խալերը՝ ըստ նրանց գտնվելու տեղի, կարող են շատ բան ասել մեր անձի մասին: Նույնիսկ ենթադրվում է, որ խալերը պարունակում են կոդավորված տեղեկատվություն մեր ապագայի մասին, ավելի ճիշտ նրանց գտնվելու հատվածը: Եկեք իմանանք, թե ինչ են դրանք թաքցնում:

1․ Խալեր կզակի վրա և բերանի հատվածում

Բերանի հատվածում խալերը՝ բացարձակ գեղեցկության նշան է: Այսպիսի խալերով մարդիկ հավասարակշռված կյանք են վարում:

2․ Խալեր ճակատին՝ աջ հատվածում

 Ճակատագրով ձեզ վիճակված է բարեկեցություն, հաջողակություն և փառք:

3․ Խալեր այտերի վրա

 Դուք զգայուն անձնավորություն եք, եթե խալը աջ այտին է: Իսկ եթե ձախ այտին է, ապա դուք ավելի շուտ ինտրովերտ եք:

4․ Խալ քթի վրա

 Այսպիսի մարդիկ մի փոքր դյուրագրգիռ են և հաճախ սիրախաղեր են ունենում հակառակ սեռի հետ, բայց դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչ նրանք կգտնեն իրենց իսկական սերը: 

5․ Խալ կրծքի վրա

Մարդիկ, որոնք ունեն խալ կրծքի վրա, մի փոքր ծույլ են: Նրանք հավատում են, որ կյանքում պետք է վայելել լավագույնը:

 6. Խալ ուսի վրա

Ձեր բնությունով դուք պատասխանատու մարդ եք, ինչպես նաև դուք շատ իմաստուն եք:

 7. Խալեր ձեռքի ափի մեջ

Այստեղ ամեն ինչ փողի մասին է խոսում: Աջ ափին խալը նշանակում է հարուստ կյանք, իսկ ձախինը՝ փողի հեշտ վատնում:

 8.Խալեր ոտնաթաթերին

Դուք իսկական ճանապարհորդ եք: Դուք ծնվել եք, որպեսզի ուսումնասիրեք այս աշխարհը:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին