Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի համար կարևոր է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելը․ Աբդել Ֆաթահ

15 Հունվար, 2017 21:37
Եգիպտոսի համար կարևոր է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելը․ Աբդել Ֆաթահ

Կահիրեն կարևորություն է տալիս ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը՝ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կիրակի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։

Եգիպտոսի նախագահի աշխատանքային նստավայրում պետություների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջև համագործակցության մասին փաստաթղթեր, որոնց թվում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում փոխգործակցության հարցերով փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև պայմանագիր արտահանձնման մասին և պայմանագիր քաղաքացիական և տնտեսական հարցերով փոխադարձ իրավական օգնության մասին։

«Ցանկանում եմ հաստատել կարևորությունը, որը Եգիպտոսը տալիս է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը, որի շնորհիվ կաճի երկու կողմերի միջև ապրանքաշրջանառությունը»,-ասել է Եգիպտոսի նախագահը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին