Համացանցում հրապարակվել է ամերիկյան արտադրության ամենահայտնի հեռուստասերիալներից մեկի՝ «Փախուստ բանտից»-ի նոր եթերաշրջանի թրեյլերը:
The Daily Mail-ի փոխանցմամբ` թրեյլերից պարզ է դառնում, որ սերալի գլխավոր հերոս Մայքլ Սքոֆիլդը, ում մարմնավորում է Վենթվորթ Միլլերը, իրականում ողջ է և գտնվում է Եմենի բանտերից մեկում:
Հիշեցնենք, որ հեռուստասերիալի նախորդ եթերաշրջանն ավարտվել էր Մայքլ Սքոֆիլդի «մահով» և նրա կնոջ հղիությամբ: