Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացում. Թուրքիայի պաշտպանության նախարար

12 Հունվար, 2017 16:32
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացում. Թուրքիայի պաշտպանության նախարար

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացում:  «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Անկարայում դեսպանների համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ Անկարան նախկինի պես հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում համերաշխության ամրապնդմանը։

«ՆԱՏՕ-ի կառույցների գործունեության մեջ չի եղել ոչ մի խնդիր, որի աղբյուրը լիներ Անկարան։ Թուրքիան նախկինի պես հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Դրանում ոչ մի կասկած լինել չի կարող»,- նշել է Ըշըքը։

 

Լրահոս

Դիտել ավելին