Կարևոր իրադարձություններ

Ննջասենյակի պատերի գույնն ազդում է քնի տևողության վրա

12 Հունվար, 2017 00:52
Ննջասենյակի պատերի գույնն ազդում է քնի տևողության վրա

Մասնագետների կարծիքով ննջարանի պատերի գույնն ազդում է քնի որակի վրա: Օրինակ, կապույտ գույնը թուլացնում է,- գրում է The Daily Mail-ը:
Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հանգիստ երանգները՝ դեղնավուն, կապույտ, կանաչ, հնարավորություն են տալիս լավ քնել:  
Ինչ վերաբերվում է մանուշակագույն ննջասենյակին, ապա այնտեղ մարդ կարող է քնել միջինը 6 ժամ 56 րոպե:  Այս գույնն ամենայն հավանականությամբ խթանում է ուղեղի ակտիվությունը:
Շականակագույն պատերի դեպքում հաջողվում է քնել 6 ժամ 5 րոպե, իսկ մոխրագույնի դեպքում՝ 6 ժամ 12 րոպե:

Եթե պատերը կանաչ են, ապա մարդ քնում է 7 ժամ 36 րոպե, դեղինի դեպքում՝ 7 ժամ 40 րոպե, արծաթագույնի դեպքում 7 ժամ 33 րոպե, նարնջագույն՝ 7 ժամ 28 րոպե, կարմիր՝ 6 ժամ 58 րոպե, ոսկեգույն՝ 6 ժամ 43 րոպե: 
Ի միջիայլոց, ավազագույն երանգներով ննջասենյակում քնող ամուսինները սեքսով զբաղվում են շաբաթը 3 անգամ, իսկ կարմիր երանգով սենյակում՝ մեկ անգամ:
Եվս դիտարկումներ. մոխրագույն ննջասենյակ ունեն այն մարդիկ, ովքեր ժամանակի մեծ մասն անցկացնում են անկողնում՝ օնլայն գնումներ կատարելով: Իսկ 1/5-ի մոտ մեծ արծաթագույն դեկոր պարունակող սենյակում ցանկություն է առաջանում մարզվել:

 

Լրահոս

Դիտել ավելին