Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,05
    8,3

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Իրանը պատվիրակություն կուղարկի Սաուդյան Արաբիա հաջի հարցը քննարկելու համար

11 Հունվար, 2017 23:26
Իրանը պատվիրակություն կուղարկի Սաուդյան Արաբիա հաջի հարցը քննարկելու համար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական պատվիրակությունը փետրվարի 23-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ քննարկելու համար հաջի (մուսուլմանական ուխտագնացություն) հարցը, որն իրանցիների համար դադարեցվել է վերջին մեկ տարում։

Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի հաջի հարցերով ներկայացուցիչ Ալի Կազի Ասկարը։ Նրա խոսքերով՝ առաքելությունը Սաուդյան Արաբիա է մեկնելու այդ երկրի հրավերով, որն Իրանին կոչ էր արել վերսկսել հաջի համար ուխտագնացներ ուղարկելը։

Իրանը Սաուդյան Արաբիա ուխտագնացներ ուղարկելուց հրաժարավել էր 2015 թվականին Մեքքայում հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցից հետո, որի հետևանքով զոհվել էր 464 իրանցի ուխտագնաց, ինչպես նաև մուսուլմանական այլ երկրների մի քանի հարյուր ուխտագնացներ։

 

Իրանական կողմը դրանից հետո հայտարարել էր, որ դադարեցնում է հաջի համար մարդկանց ուղարկելը, քանի որ Էր-Ռիյադն ունակ չէ երաշխավորել իրանցի ուխտագնացների անվտանգությունը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին